Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և սրա մասին մենք՝ գիտնականներս, լռել չենք կարող. Արման Խաչատրյան

  • by Editbeglari, 14 Մարտի, 2026 in Արմենոցիդ
108 դիտում

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանի  գիտաշխատող Արման Խաչատրյանը ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և դրա մասին գիտնականներն իրենց գիտության և խղճի թելադրանքով չեն կարող լռել։

Նա նշել է, որ նման հանցագործությունները անտեսելը կամ ժխտելը ոչ միայն խոչընդոտում է պատմական ճշմարտության պահպանմանը, այլև վտանգ է ստեղծում մարդկային իրավունքների համար։ Խաչատրյանը կոչ է արել միջազգային հանրությանը և գիտական շրջանակներին փաստերը փաստարկված ներկայացնել և խոսել Արցախի հայերի նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունների մասին։