ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսն այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր

  • by WesternArmenia, 16 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
373 դիտում

Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր։

Հայերի ցեղասպանության զոհերին նվիրված ազգային հուշարձանի  հաղորդմամբ՝ պատվիրակությանը ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Տատարյանը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել էՀայերի ցեղասպանության զոհերին նվիրված ազգային հուշարձանի   տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։