Երիտասարդ դեսպաններն այցելել են  Հայերի  ցեղասպանության  հուշահամալիր

  • by Editbeglari, 07 Սեպտեմբերի, 2026 in Արմենոցիդ
201 դիտում

«երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները սեպտեմբերի 7-ին այցելել են Հայերի ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  Հայերի  ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակին։

Երիտասարդները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին, ապա այցելել  Հայերի  ցեղասպանության  թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալով հայ ժողովրդի պատմության և ցեղասպանության մասին վկայող նյութերին։

Այնուհետև նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը։

Օրվա երկրորդ հատվածում երիտասարդ դեսպաններն այցելել են Մատենադարան՝ ծանոթանալով հայ ձեռագրական հարուստ ժառանգության պատմությանն ու նշանակությանը։