Գիտնականները առաջին անգամ փաստել են, որ թուրք կանայք ակտիվորեն ներգրավված են եղել նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչության մեջ՝ Զմյուռնիայում 1919-1922 թթ։
Նրանց ազդեցությունն օգտագործվել է հասարակության վստահությունը շահարկելու, քարոզչությունը արդյունավետ դարձնելու և հակառակորդների դեմ մոբիլիզացնելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հալիդե Էդիպի և այլ վերնախավային կանանց դերակատարությանը, որոնց քարոզչական խոսույթը մեծ ազդեցություն է ունեցել։
Հոդվածը փաստագրում է այդ գործընթացի ամբողջական ծրագիրը՝ հայ և հույն ականատեսների վկայությունների հիման վրա, բացահայտելով այն կարևոր, բայց քիչ ուսումնասիրված պատմական հանգամանքը։
