Կանադայի Լավալ քաղաքում գտնվող Հայերի ցեղասպանության հուշարձանի հարակից այգին պաշտոնապես վերանվանվել է «Հույսի այգի»։ Վերանվանումը իրականացվել է Հայերի ցեղասպանության հիշատակի միջոցառումների շրջանակում՝ ընդգծելով այնտեղ կանգնեցված զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կարևորությունը։
Լավալի քաղաքապետական խորհրդի հայազգի անդամ Սեթա Թոփուզյանը նշել է, որ այս քայլը մեծ նշանակություն ունի քաղաքի հայ համայնքի համար և խորհրդանշում է համերաշխությունը, ինչպես նաև հավատարմությունը խաղաղության և արդարության արժեքներին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին և քաղաքի վարչակազմին նախաձեռնության իրականացման համար։
Մինչ Հայաստանում հաճախ քննարկումների առիթ է դառնում Հայերի ցեղասպանության և Արցախի թեմաների պետական վերաբերմունքը, Կանադայում հանրային տարածք է վերանվանվում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։
