Սեպտեմբերի 27-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայկական մշակույթի 4-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «ՎԿԱՆԵՐ. փաստագրելով հանցագործությունը` Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրության բացումը՝ նվիրված Հայերի ցեղասպանությանը և Լեհաստանի Հանրապետության Սեյմի որոշման 20-ամյակին, որով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցադրությունը պատրաստվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի համագործակցությամբ` Հայերի ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում (հայերեն և լեհերեն)։ Այն ներկայացնում է միսիոներների, բժիշկների, դիվանագետների և ռազմական գործիչների վկայությունների լայն հավաքածու, որը փաստագրում է Հայոց ցեղասպանությունը և ցուցադրում դրա մասշտաբները, ինչպես նաև լուսաբանում է այն մարդասիրական գործողությունները, որոնք իրականացվել են այդ սարսափելի հանցագործության ընթացքում։ Ցուցադրության բացմանը հաջորդեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Լեհաստանի հայ փոքրամասնության պատմական հիշողությունը» խորագրով գիտաժողովը:
Լեհաստանում կայացած ցուցադրության ընթացքում ներկայացվել են վկայություններ, որոնք լուսաբանում են տարբեր գործիչների մարդասիրական գործողությունները Հայերի ցեղասպանության ընթացքում
- by Editbeglari, 30 Սեպտեմբերի, 2025 in Արմենոցիդ
196
դիտում
