Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը կֆինանսավորի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը և նամակները (մոտ 1000, հիմնականում ձեռագիր էջ) նորվեգերենից անգլերեն թարգմանությունը և հրատարակությունը:
Բոլորովին վերջերս Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտն նորվեգական կողմին տեղեկացրել էր գիտական ֆոնդերում պահպանվող ականատես, նորվեգացի միսիոներուհի արխիվի առկայության մասին:
Այս ամենը տարիներ առաջ թանգարանին էր հանձնել նրա թոռը Յուսի Բյոռնը, և առաջարկել համագործակցել արխիվում առկա նորվեգերեն հուշերը անգլերեն թարգմանելու և հրատարակելու հարցում:
Բոդիլ Բյոռնի հուշերը ոչ միայն սկզբնաղբյուրային նշանակություն ունեն հայերի դեմ իրականացված ցեղասպանության ուսումնասիրության համար, այլև հայ և նորվեգացի ժողովուրդների դարավոր բարեկամության յուրօրինակ ցուցիչ են:
