





Ինչպես արդեն նշվել քր շաբաթ օրը Արևմտյան Հայաստանի Հանրապետության երևանյան առաքելությունում տեղի ունեցած «Հայ Ճամբայ 2026»-ի ֆիլմի դիտումը հնարավորություն տվեց ներկաներին վերադառնալ ճամբարի օրերին և նորից վերապրել այնտեղ ձևավորված մթնոլորտը։
Նարինե Հովհաննիսյանի հեղինակած ֆիլմում ամփոփված են ճամբարի կարևոր դրվագները՝ մասնակիցների առօրյան, միասնական աշխատանքը, մարզական և ռազմահայրենասիրական պատրաստությունը, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև շփվելու միմյանց հետ և ամրապնդելու ազգային ինքնության զգացումը։
«Հայ Ճամբայ 2026»-ը նպատակ ուներ երիտասարդների շրջանում խթանել հայրենասիրական ոգին, պատասխանատվության զգացումը և ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքը։ Ճամբարի ընթացքում ձևավորված կապերն ու հիշողությունները շարունակվեցին նաև դրա ավարտից հետո։
