«Հայ Ճամբայ 2026» ռազմահայրենասիրական ճամբարի մասին ֆիլմի դիտում Երևանում

  • by WesternArmenia, 03 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
159 դիտում

Շաբաթ օրը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելությունում տեղի ունեցավ «Հայ Ճամբայ 2026» ռազմահայրենասիրական ճամբարին նվիրված ֆիլմի դիտումը։

«Հայ Ճամբայ 2026»-ը կազմակերպվել էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Ճամբարի ֆիլմի ռեժիսորն էր Նարինե Հովհաննիսյանը։ Նախաձեռնության հիմնադիրն ու «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանն էր։ Ճամբարի պատասխանատուներն էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, Արցախի հարցերով հանձնաժողովի պատասխանատու Աշոտ Հարությունյանը եւ փոխվարչապետ Արման Հակոբյանը։

Միջոցառման ընթացքում Կարապետ Կարապետյանը հերթական անգամ շքանշանով պարգեւատրեց Արմենակ Աբրահամյանին։ Վերջինս, իր հերթին, «Հայ Ճամբայ»-ի խորհրդանշական վիշապի պատկերով վերնաշապիկներ նվիրեց Կարապետ Կարապետյանին եւ Վազգեն Սիսլյանին։

Ֆիլմի դիտմանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր։ Այն ուղեկցվեց քննարկումներով, շնորհավորական ելույթներով եւ մասնակիցների կարծիքների փոխանակմամբ՝ ընդգծելով երիտասարդների հայրենասիրական դաստիարակության եւ ազգային արժեքների պահպանման կարեւորությունը։