Արեւելյան Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հյուրընկալվել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Դեսպանին ուղեկցել են ցուցադրությունների սրահ և ներկայացրել «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության միջոցով դեսպանը ծանոթացել է Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջանների հայ կանանց կենցաղին, ձեռքի գեղեցիկ աշխատանքներին, օգտագործած զարդեղենին, տարբեր շրջանների տարազներին:
Այնուհետև կանանց անհատական պատմությունների միջոցով դեսպան Նիլակշի Սահա Սինհային ներկայացվել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ հայ կանանց նկատմամբ կիրառված բռնությունները և փորձություններին դիմագրավելու վերջիններիս կամքն ու հանձնառությունը:
Դեսպանը ցավով նշել է, որ այն ինչ ներկայացված է թանգարանում զուտ պատմական իրողություններ չեն և նմանատիպ հանցագործություններ տեղի են ունենում նաև այժմ աշխարհի տարբեր անկյուններում:
