Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Մանիշ Կումար Գուպտան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
