Հնդկաստանի ռազմական պատվիրակությունն այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր

  • by WesternArmenia, 15 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
250 դիտում

2026 թ. հոկտեմբերի 15-ին Հնդկաստանի Պաշտպանության կառավարման քոլեջի հրամանատար, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Հայերի ցեղասպանության հուշահամալիր։

Այցի ընթացքում պատվիրակության ղեկավարը ծաղկեպսակ է դրել  Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, իսկ պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված նահատակների հիշատակին։