Նիդեռլանդների արտգործնախարարը այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր

  • by WesternArmenia, 28 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
150 դիտում

Հոկտեմբերի 27-ին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Պատվիրակությանը ուղեկցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիեկե Հարրիեթ Մոնրոյ-Վինթերը։

Հայերի ցեղասպանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը դիմավորել է պատվիրակությանը։ Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։