Չեխիայի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by WesternArmenia, 07 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
238 դիտում

Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակության անդամներն Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։