Սեբաստիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին պահպանման կարիք ունի

  • by Editbeglari, 25 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
167 դիտում

Սեբաստիայում կանգուն մնացած հայկական եկեղեցիներից գրեթե միակը՝ Սուրբ Գևորգը, այսօր պահպանության և վերականգնման կարիք ունի։ 19-րդ դարում սեբաստահայության կողմից կառուցված եկեղեցին աղբյուրներում հիշատակվում է նաև Սուրբ Սարգիս անունով։ Այն որոշ ժամանակ օգտագործվել է նաև տեղի հույների կողմից, իսկ հետագայում՝ որպես Թուրքիայի զինուժի ռազմապահեստարան։

2016 թվականին Թուրքիայի իշխանությունները հաստատել էին եկեղեցու վերականգնման նախագիծը և հայտարարել աշխատանքների մեկնարկի մասին։ Սակայն շուրջ տասը տարի անց վերականգնման աշխատանքները դեռ չեն իրականացվել։ Նախատեսվում է եկեղեցին վերականգնել պատմական տեսքով և այն ներառել զբոսաշրջային ծրագրերում։