Վազգեն Սիսլյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում՝ Երևանում

  • by WesternArmenia, 17 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
163 դիտում

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա Վազգեն Սիսլյանի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Ագաթանգեղոսի 2/2 հասցեում՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության կառավարության գրասենյակի մեծ դահլիճում։ Մուտքը նախատեսված է 3-րդ հարկից։

Կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու հոբելյանական միջոցառմանը և իրենց ներկայությամբ արժևորելու Վազգեն Սիսլյանի անցած ուղին ու ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ նրա ունեցած դերակատարությունը։

Միջոցառման ամսաթիվը՝ 30 հոկտեմբերի, 2026 թ.

Ժամը՝ 17։00

Վայրը՝ Երևան, Ագաթանգեղոսի 2/2։