Ֆրանսիայի նախարար Մոնիք Բարբյուն այցելել է Հայերի  ցեղասպանության հուշահամալիր

  • by WesternArmenia, 02 Նոյեմբերի, 2026 in Արմենոցիդ
258 դիտում

Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության միջազգային բանակցությունների նախարար Մոնիք Բարբյուն հոկտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի ուղեկցությամբ այցելել է Հայերի  ցեղասպանության հուշահամալիր։

Պատվիրակության ղեկավարն անմար կրակի մոտ ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Հայերի  ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են նաև Հուշապատի պատմությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով հայ ժողովրդի պաշտպանության օգտին հանդես եկած օտարազգի գործիչներ Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գործունեությանը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայերի ցեղասպանության ազգային կենտրոն, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իսկ այցի ավարտին Մոնիք Բարբյուն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

 Հայերի ցեղասպանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և նախարարին նվիրել Հայերի  ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։