Սեպտեմբերի 30-ին Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ազգային հուշարձան՝ նվիրբած Հայերի ցեղասպանության զոհերին։ Պատվիրակության կազմում էին քաղաքային խորհրդի անդամներ և Հայաստանի պատվավոր հյուպատոս Բերճ Աբգարյանը։
Հյուրերը ծաղիկներ են զետեղել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա շրջել ազգային հիշատակի կենտրոնում և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին։
Այցի ավարտին քաղաքապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Հյուրերին ընդունած Հրաչյա Թաշճյանը Ջերի Դայերին նվիրել է Հայերի ցեղասպանութեան ազգային հիշատակի կենտրոնի պատկերագիրքը։
