Ամփոփվեց «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց — 2026» գարնանային ծրագիրը

  • by Editbeglari, 16 Մայիսի, 2026 in Արմենոցիդ
77 դիտում

Ամփոփվեց «Ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց — 2026» գարնանային ծրագիրը, որը միավորել էր ցեղասպանագիտությամբ հետաքրքրված երիտասարդներին՝ գիտական քննարկումների և կրթական դասընթացների շրջանակում։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան համատեղել տեսական գիտելիքները գործնական վերլուծությունների հետ՝ ուսումնասիրելով ցեղասպանագիտությունը պատմական, իրավական, սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութային և քաղաքական տարբեր դիտանկյուններից։ Դասընթացները նպաստեցին ոչ միայն պատմական իրողությունների ուսումնասիրությանը, այլև վերլուծական մտածողության և պատասխանատվության ձևավորմանը։

Ծրագրի կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին Հայ օգնության միությանը՝ նախաձեռնության աջակցության համար։