Լիտվայի արտաքին գործերի նախարարը այցելել է հայերի  ցեղասպանության հուշահամալիր

  • by Editbeglari, 21 Մայիսի, 2026 in Արմենոցիդ
108 դիտում

2026 թ. մայիսի 21-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիս-ը այցելել է Երևանում գտնվող հայերի  ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

Ինչպես հայտնում է Արեւելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարություն-ը, նախարար Բուդրիսը՝ Արեւելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ, այցելել է Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)։ Այցի ընթացքում նա ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել հայերի  ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լիտվայի արտաքին գործերի նախարարը Հայաստան էր ժամանել մայիսի 19-ին՝ պաշտոնական այցի շրջանակում։ Նրա այցը ընդգծում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության շարունակական զարգացումը։