Կարինի ռազմապարը՝ «Հայ Ճամփա» ճամբարում

  • by Editbeglari, 18 Օգոստոսի, 2026 in Լուրեր
106 դիտում

«Հայ Ճամփա» ռազմահայրենասիրական ճամբարում անցկացվել է Կարինի ռազմապարի դասընթաց։ Ճամբարականները սովորել են հայկական ավանդական պարային շարժումներ՝ միաժամանակ զարգացնելով ճկունությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորել են Կարինի Քոչարին՝ ծանոթանալով հայկական ազգային պարի ավանդույթներին և այն փոխանցելով նոր սերնդին։

Ռազմապարը ճամբարի առօրյայում ոչ միայն մարզական, այլև մշակութային և հայրենասիրական կարևոր բաղադրիչ է։