Հայերի ցեղասպանության հիշողությունը չի կարող դառնալ քաղաքական պայմանավորվածությունների առարկա

  • by Editbeglari, 09 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
89 դիտում

ԱՄՆ-ի The Washington Times պարբերականը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, ընդգծում է, որ նույնիսկ սահմանի բացման դեպքում Հայերի ցեղասպանության հիշողությունն ու պատմական արդարության պահանջը չեն կարող անտեսվել։

Հոդվածում նշվում է, որ 1915 թվականի Հայերի ցեղասպանությունը շարունակում է մնալ հայ ժողովրդի պատմական հիշողության և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը։ Անկախ քաղաքական զարգացումներից՝ որևէ հայ ղեկավար չի կարող ժողովրդին կոչ անել մոռանալ ցեղասպանությունը կամ հրաժարվել պատմական արդարության պահանջից։

Ըստ հրապարակման՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը և տնտեսական համագործակցությանը, սակայն այն չի կարող իրականացվել պատմական ճշմարտության հաշվին։ Հեղինակը շեշտում է, որ Հայերի ցեղասպանության հիշողությունը մնում է անսակարկելի արժեք, իսկ պատմական արդարության ճանաչումը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ միլիոնավոր հայերի համար ամբողջ աշխարհում։

The Washington Times-ը նաև նշում է, որ միջազգային դերակատարները կարող են աջակցել երկխոսությանը, սակայն անցյալի ողբերգությունը չի կարող վերացվել կամ մոռացության մատնվել որևէ քաղաքական գործընթացի արդյունքում։

Հայերի ցեղասպանության հիշողությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա, հատկապես երբ խոսքը վերաբերում է Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի անօտարելի իրավունքների պաշտպանությանը և պատմական արդարության վերականգնմանը։