Շուտով Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության եթերում կցուցադրվի «Հայ Ճամփա» ռազմահայրենասիրական ճամբարի մասին պատմող ֆիլմը։
Ֆիլմում ներկայացվում են ճամբարի առօրյան, Կարինի ռազմապարի և կրակային պատրաստության դասընթացները, ինչպես նաև երիտասարդների մասնակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը։
Վազգեն Սիսլյանի գլխավորությամբ գործող ճամբարի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել հայրենասիրական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունն ու պաշտպանական գիտելիքները։
