


«Հայ Ճամփա» ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ Վազգեն Սիսլյանի գլխավորությամբ, Սևանի ափին կազմակերպված վրանային ճամբարի շրջանակում շարունակում է իր կրթական և հայրենասիրական ծրագիրը։
Այսօր ճամբարականների համար անցկացվել է կրակային պատրաստության դասընթաց։ Երեխաների առօրյան սկսվում էր տողանով և մարմնամարզությամբ, որից հետո նրանք մասնակցում էին տարբեր խմբակների, խաղերի, սպորտային միջոցառումների, զրույցների, ռազմահայրենասիրական դասերի և մշակութային ծրագրերի։
Ճամբարի ընթացքում երեխաները ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում, այլև սովորում են կարգապահություն, համագործակցություն, պատասխանատվություն և ընկերասիրություն։ Ճամբարականներին օրվա ընթացքում տրամադրվում է երեքանգամյա սնունդ։
Ծրագիրը նպատակ ունի երեխաների ամառային հանգիստը համատեղել կրթության, մարզական ակտիվության և հայրենասիրական դաստիարակության հետ։
