Հիշողության և քաղաքացությանսիմպոզիում -ասոցիացիա
Հանրաժողով-քննարկում՝ նվիրված Հայերի ցեղասպանությանը, Արևմտյան Հայաստանին և Արցախի հայերի իրավունքներին
2025 թ. դեկտեմբերի 15, ժամը 19:00
La Maison des Associations
1, Av. des Broussailles
Կաննը, Պրովանս–Ալփեր–Կոտ դ’Ազյուր, Ֆրանսիա
Հիշողության, քաղաքացիության և քաղաքացության սիմպոզիում- ասոցիացիան, նախագահ Ֆրանսուա Միլիոն-Ռուսոն, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի պատգամավորներ Վրեժ Աբրահամյանը և Ժան Ղազարոսյանը կազմակերպում են
ՀԱՆՐԱԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՈՒՄ ՝ հետևյալ թեմաների շուրջ․
Հայերի ցեղասպանություն, Արևմտյան Հայաստան, Արցախի հայերի իրավունքներ և Ֆրանսիայի դիրքորոշումը վերոհիշյալի շուրջ
Հատուկ հրավիրված հյուր՝
Արմենակ Աբրահամեան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ
Հանրաժողովի ընթացքում`
- Կներկայացվեն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման նոր մեխանիզմները, որոնք ընդունվում են տարբեր պետությունների կողմից՝ հիմնվելով հետևյալ հայտարարության վրա.
«Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարում է, որ հայ ժողովուրդը 1894-ից 1923 թվականներին ենթարկվել է ցեղասպանության, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայի իշխանության եկած հաջորդական կառավարությունների կողմից՝ Արևմտյան Հայաստանում»։ - Կհիշեցվեն Թուրքիայի, տարբեր պետությունների և միջազգային կառույցների իրավական պարտավորությունները՝ ուղղված հայ ժողովրդին և Արևմտյան Հայաստանին։
- Կզարգացվեն նոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են Արևմտյան Հայաստանի և Արցախի հայության առջև՝ ազգային վերականգնման գործընթացում, ինչպես նաև կներկայացվեն պետական կառուցվածքի հիման վրա զարգացող ռազմավարական, իրավական և քաղաքական կիրառման գործնական մեխանիզմները։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝
ուղարկելով էլ․ նամակ՝ contact@western-armenia.eu հասցեին
Հանրաժողովից հետո կմատուցվի բարեկամության գինին։
