
Հայրենասիրության և ազգային հիշողության ոգով նշվեց հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցը։ Այդ առիթով մեր Պատգամավորներ Կարապետ Կարապետյան եվ Մարտինը Խանյան այցելեցին Եռաբլուր՝ խոնարհվելու Մոնթե Մելքոնյանի լուսավոր հիշատակի առաջ և հարգանքի տուրք մատուցելու նրա անմահ գործին։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին՝ ընդգծելով Մոնթեի ունեցած բացառիկ դերը Հայաստանի և Արցախի ազատագրական պայքարում։ Այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց նաև Զորավար Անդրանիկի գերեզմանին, որտեղ ևս ծաղիկներ դրվեցին՝ ի նշան երախտագիտության և ազգային մեծերի հիշատակի հանդեպ խորին հարգանքի։
Միջոցառումը դարձավ հերթական առիթը արժևորելու հայ ժողովրդի հերոսական անցյալը և փոխանցելու ազգային հիշողության ու նվիրումի պատգամը սերունդներին։
