Երևանում՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետություն առաքելությունում, տեղի ունեցավ հուշ-հանդիպում՝ նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակին։ Միջոցառումը նախաձեռնել էր Արեւմտեան Հայաստանի ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։
Բացման խոսքում Նելլի Հարությունյանը կարևորեց պատմական հիշողության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարևոր քայլ են նոր հանցագործությունների կանխարգելման համար։ Նրա խոսքով՝ «ժողովուրդների պատմական ցավը չի կարելի լռեցնել, քանի դեռ արդարությունը լիովին չի վերականգնվել»։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Աշոտ Հարությունյանը՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով պատգամավոր, Արցախի հարցերով հանձնաժողովի ղեկավար։ Նա անդրադարձավ ցեղասպան քաղաքականությունների շարունակական վտանգին և ընդգծեց, որ պատմության հիշողությունը ժողովուրդների ինքնության կարևոր մասն է։
Ըստ պատմական աղբյուրների՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը սկսվել է 1916 թվականից, սակայն Թուրքիայի հակահունական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 1919 թվականի մայիսի 19-ին, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-ը ժամանեց Պոնտոս։ Այդ օրը պաշտոնապես համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր։
