Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը․․․

  • by Editbeglari, 20 Մայիսի, 2026 in Արմենոցիդ
115 դիտում

Երիտթուրքերի և քեմալականների ցեղասպան քաղաքականությունը ուղղված էր ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների՝ հույների և ասորիների դեմ։ 1913-1914 թվականներին իրականացված հույների բռնագաղթը պետական ծրագիր էր, որի նպատակն էր Էգեյան ծովափն ու այլ շրջաններ զրկել հույն բնակչությունից։ Հույները ենթարկվեցին տեղահանությունների, տնտեսական ճնշումների և զանգվածային կոտորածների։ Ինչպես հայերը, այնպես էլ հույն տղամարդիկ ներգրավվեցին բանվորական գումարտակներում, որտեղ հազարավորներ զոհվեցին։

1915 թվականից սկսած՝ «վերաբնակեցման» անվան տակ շարունակվեցին բռնագաղթերն ու ունեցվածքի բռնագրավումները։ Այս քաղաքականությունը նույն ցեղասպան ծրագրի մաս էր, որի հետևանքով իրականացվեց նաև հայերի ցեղասպանությունը՝ մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից մեկը։

Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների հիշատակը պետք է մշտապես պահպանվի, քանի որ պատմության հիշողությունը կարևոր է նոր ցեղասպանություններ և մարդկության դեմ հանցագործություններ կանխելու համար։