

Երևանում Արվեստի կենտրոնում տեղի ունեցավ կարևոր հանդիպում հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանի և արվեստագետ Գարեգին Հարությունյանի միջև։
Հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հենց Գարեգին Հարությունյանն է հեղինակել և պատրաստում Վահագնի արձանիկը, որով Կարո Կարապետյանը պարգևատրում է հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած անհատներին։
Կողմերը քննարկել են ազգային արժեքների պահպանման, մշակույթի և հերոսական կերպարների հանրահռչակման հարցեր՝ ընդգծելով Վահագնի խորհրդանշական նշանակությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության մեջ։
