
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելեց Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ ՀՑԹԻ-ի ֆրանսախոս գիդ Հասմիկ Մարտիրոսյանը Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցեց Հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը:
Պարոն Ստեփան Բոդեն ծաղկեպսակ դրեց Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև հյուրերը մոտեցան Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց նրանց պատմությունները՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը:
Պատվիրակությունը շրջեց նաև Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանում, իսկ այցի ավարտին պարոն Ստեփան Բոդեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
