Փարիզի քաղաքապետի տեղակալն այցելել է Հայերի Ցեղասպանության  հուշահամալիր

  • by WesternArmenia, 23 Հոկտեմբերի, 2026 in Արմենոցիդ
61 դիտում

Հոկտեմբերի 22-ին Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական հարաբերությունների և ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների գլխավոր ներկայացուցչի տեղակալ Բենուա Հերցբրունը այցելել են Հայերի Ցեղասպանության  հուշահամալիր։

Հայերի ցեղասպանութեան ազգային հիշատակի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու խորհուրդը։ Օդրի Պուլվարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, իսկ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Այցի ընթացքում հյուրերն ուսումնասիրել են Հայերի ցեղասպանութեան ազգային հիշատակի կենտրոնի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները։ Այնուհետև Օդրի Պուլվարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։