UCLA-ում ավարտվել է հայերի բռնագրավված ունեցվածքի արխիվի թվայնացումը

  • by Editbeglari, 13 Մայիսի, 2026 in Արմենոցիդ
101 դիտում

Լոս Անջելես — Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) գործող «Ազգային Հայոց Ցեղասպանության հետազոտական ծրագիրը» (AGRP), որը գործում է «Փրոմիս» հայկական ինստիտուտի շրջանակում, հայտարարել է հայերի ցեղասպանության ընթացքում և դրանից հետո բռնագրավված ունեցվածքի վերաբերյալ նոր թվային արխիվի ավարտի մասին։

«Հայերի բռնագրավված ունեցվածքի աճուրդը․ Emval-i Metruke» անունը կրող այս արխիվը ներկայացնում է 1920–1930-ական թվականների հազվագյուտ թերթային հայտարարությունների հավաքածու, որոնց միջոցով Օսմանյան կայսրության նախկին «լքված գույքը» հրապարակային աճուրդների միջոցով վաճառվել է Թուրքիայի տարբեր քաղաքներում։

Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես 34 քաղաքներում և բնակավայրերում պետական մակարդակով իրականացվել է այդ ունեցվածքի վերաբաշխում՝ այն ժամանակաշրջանի տեղական մամուլում հրապարակված հայտարարությունների հիման վրա։

Արխիվի նյութերը երկար տարիներ հավաքել է անկախ հետազոտող Սաիթ Չեթինօղլուն, ով նաև ներկայացրել է ծավալուն վերլուծություն բռնագրավման մեխանիզմների վերաբերյալ։ AGRP-ի աջակցությամբ նյութերը թվայնացվել, թարգմանվել և առաջին անգամ դարձել են լիովին որոնելի։ Դրանք հասանելի են և՛ անգլերեն, և՛ թուրքերեն տարբերակներով։

Հետազոտողները նշում են, որ այս աշխատանքը կարևոր է հայերի տնտեսական կորուստների համակարգված բնույթը հասկանալու համար և բացում է նոր հնարավորություններ հետագա արխիվային ուսումնասիրությունների համար։