Ազգային խորհրդի նախագահն ու Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահը այցելել են Մուսալեռի հուշահամալիր

  • by Editbeglari, 01 Փետրվարի, 2024 in Պաշտոնական
405 դիտում

Հայկական Լեգեոնի ստեղծման 105 ամյակի կապակցությամբ ՝  Արևմտյան Հայաստանի առաջին նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արևմտյան Հայաստանի ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: 

Պատվիրակությունը  կանգ է  առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ, ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավացնող հուշաքարի մոտ։ Հիշեցնենք , որ 1915թ. Մուսալեռի բնակիչները, անտեսելով հայերին ոչնչացնելու և հայաբնակ տարածքները լքելու երիտթուրքական ծրագիրը, 40 օր շարունակ կատաղի դիմադրություն ցույց տվեցին թուրքական ջոկատներին` երեք անգամ հետ մղելով կանոնավոր բանակի հարձակումները: Մեծ կորուստներ կրած թուրքական բանակը, փոխելով մարտավարությունը, շրջապատեց լեռը: 

Ֆրանսիական ռազմական նավի նավաստիները, ցուցադրելով Կարմիր խաչի դրոշը՝ «օգնություն» մակագրությամբ, փրկված հայերին տեղափոխել են Կիպրոս, այնուհետև Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։

Այս նախաձեռնությանը գրեթե զուգահեռաբար միացան նաև բրիտանական նավերը`ընդհանուր առմամբ փրկելով 4200 մուսալեռցիների կյանք: Տեղահանված հայերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը: