ԱՀՀ-ի նվիրյալ քաղաքացիները արժանացել են Պողոս Նուբարի անվան շքանշանի

  • by Western Armenia, 20 Հունվարի, 2024 in Պաշտոնական
69 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Արմենակ Աբրահամեանի՝ 2022 թվականի Nօ 91 հրամանագրի համաձայն, Արևմտյան Հայաստանի նվիրյալ քաղաքացիները  արժանանում են Պողոս Նուբարի անվան քաղաքացիական շքանշանին։ Այս շքանշանը տրվում է այն անձանց, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ ու նվիրումով նպաստել են Արևմտյան Հայաստանի կայացմանն ու զարգացմանը, մասնավորապես մշակույթի, դիվանագիտության, սպորտի և այլ բնագավառներում։  2024 թվականի հունվարի 20-ին  Պողոս Նուբարի անվան քաղաքացիական շքանշանին արժանացան Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, Արևմտյան Հայաստանի 3-րդ գումարման պատգամավոր և Western Armenia Tv-ի տնօրեն Բենիամին Հովհաննիսյանը,ԱՀՀ փոխնախագահ Սիմոն Տարոնյանը։