ԱՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը

  • by Western Armenia, 28 Հուլիսի, 2023 in Նախագահական Խորհուրդ
151 դիտում

Արևմտյան Հայաստանի  Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ 2024 թվականի հունվար ամսին  կայանալու են  նախագահական ընտրություններ: Ընտրություններին  կարող էին մասնակցել  Արևմտյան Հայաստանի այն քաղաքացիները, որոնց տարիքը 35 և ավել է, բայց չի գերազանցում 80-ը և ունեն  տաս տարուց ոչ  պակաս ԱՀՀ քաղաքացիություն: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի15-ն էր: Մինչ այդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է մեկ դիմում:  Դիմումատուն Արևմտյան Հայաստանի ներկայիս վարչապետ Սեդա Մելիքյանն է: Սեդա Մելիքյանը 2008թվականից հանդիսանում է Արևմտյան Հայաստանի քաղաքացի: Ծնվել է 1946թվականին, ունի բարձրագույն կրթություն և 50տարուց ավել աշխատանքային փորձ, այդ թվում նաև քաղաքական գործչի մեծ փորձ: Դիմումի հետ մեկտեղ ներկայացվել են պահանջվող փաստաթղթերը: