ԱՀՀ նախագահը՝  Եռաբլուր պանթեոնում

  • by Western Armenia, 09 Մայիսի, 2023 in Պաշտոնական
209 դիտում

Երկրապահները գոյություն են ունեցել դեռևս սուլթան Աբդուլ Համիդ II-ի հայ խաղաղ բնակչության դեմ արշավանքներից։

1993 թվականի մայիսի 8-ին ստեղծվեց Երկրապահ կամավորների միությունը, նպատակ ունենալով համախմբել մարտական ուժերը՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

Իսկ այսօր, Երկրապահի օրվա կապակցությամբ՝ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու տարբեր ժամանակներում հայրենիքի ազատագրության գործում իրենց կյանքը զոհած մարտիկների հիշատակին, իրենց  խոնարհումը բերելով ԱՍԱԼԱ-ի մարտիկների, Անդրանիկ Զորավարի և արցախյան վերջին պատերազմի մարտիկներին շիրիմների առջև։

Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը մշտապես բարձր է պահում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակը, քանի որ նրանք ի սկզբանե զենք էին վերցրել նպատակ ունենալով ազատագրական պայքարը շարունակել հասնելով Արևմտյան Հայաստան։ Նախագահ Արմենակ Աբրահամյանը երկրապահների 44-րդ պաշտոնական անդամն է,իսկ Եռաբլուր Զինվորական Պանթեոնում նա հանդիպեց նաև իր մարտական ընկերներին և Երկրապահ Կամավորական Միության ղեկավարությանը։