Այն, ինչը հիմա կատարվում է ԱՀՀ-ում, Արցախում , ՀՀ- ում,ամբողջ աշխարհի հայության պատասխանատվության ներքո է

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2022 in Նախագահական Խորհուրդ
671 դիտում

Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսեց Արևմտյան Հայաստանում՝ բնիկ հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքների մասին, որի ժխտողականությունը  2020 թվականին հանգեցրեց Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանաթուրքական բանակի կողմից իրականացված ռազմական մի շարք հանցագործությունների և խաղաղ բնակչության կոտորածի:

Պարոն Աբրահամյանը նշեց, որ 1915 թվականը, որը նշանավորվում է որպես ցեղասպանության, ջարդերի սկիզբ, հիշեցրեց, որ իրականում կոտորածները սկսվել էին 1894-ի վեջին՝ Սասունի, Վանի և այլ շրջաններում:

Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից քննարկվող «խաղաղության պայմանագրին», ասաց, որ այսօր Ադրբեջանը զավթողական ճանապարհով է գնում, շարժվելով Բաթումի պայմանագրով, այն դեպքում, երբ այդ պայմանագիրը  ոչ մի ուժ չունի, որի հիման վրա Ադրբեջանը «բացել է ախորժակը» և, եթե այսպես շարունակվի, նորից կլինի ցեղասպանություն՝ լուրջ տարածքային կորուստներով: Այն քաղաքական ուժերը, որոնք հրաժարվեցին Արևմտյան Հայաստանի հարցից, այսօր պատասխանատվություն ունեն Արցախի վիճակի համար: