Արևմտյան Հայաստանի Հանրապետություն նոր նախագահ ունի

  • by Western Armenia, 20 Հունվարի, 2024 in Պաշտոնական
84 դիտում

Հունվարի 20-ին 2024թ. Արևմտյան  Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Արմենակ Վրեժի Աբրահամեանը, Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցրել է։ Լիազորությունները դադարեցնելու պատճառն այն է,որ  միևնույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության  նախագահ։ 

Արմենակ Աբրահամեանն  իր ելույթի ժամանակ նշել է, որ իր կառավարման շրջանում պայքարել է հանուն միասնական Հայաստանի։

«Հայը բնիկ է և բնիկ էլ մնալու է: Այս գաղափարով  է պայմանավորված Արևմտյան Հայաստանին հասնելու ամենակարճ ճանապարհը: Այդ բնիկ լինելու պատճառով է, որ հայերին փորձեցին բնաջնջել: Այսօր մեր բնիկությունը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ֊պետությունների  մեծամասնության կողմից: Քեսաբից Արցախ գտնվող  տարածքներում  հայն է ապրել»,- ասել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Արմենակ Աբրահամեանը նաև կարևորեց ՄԱԿ-ի՝ բնիկ ժողովուրդների բաժնում  արևմտահայերի գործունեությունը.«Մենք որոշեցինք պաշտպանել  մեր իրավունքերը ՄԱԿ-ի միջոցով, որպեսզի պետությունները  օգնեն մեզ՝ մեր իրավունքներն հաստատել»:

Արմենակ Աբրահամեանի ելույթից հետո ՝  ԱՀՀ ԱԺ  պատգամավորները ընտրեցին Հանրապետության նոր նախագահ։ Նախագահի միակ առաջադրված թեկնածուն  ՝  Լիդիա Մարկոսեանն էր՝ ԱՀՀ արտաքին գործերի  նախկին նախարար։

Քվիարկության արդյունքում ՝ 0 դեմ, 5 ձեռնպահ, 45 կողմ՝ ձայների հարաբերակցությամբ 62 պատգամավորներից  Արևմտյան Հայաստանի Հանրապետության  երկրորդ նախագահ ընտրվեց  Լիդիա Մարկոսեանը։

Այնուհետև, օրենքով սահմանված կարգով,  նորընտիր նախագահ Լիդիա Մարկոսեանը երդվեց, որ անվերապահորեն կատարելու է  Սահմանադրության պահանջները,որոնց մեջ մտնում են .  հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու  անվտանգությունը։