Հունվարի 23-ին ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ ՝ Արմենակ Վրեժի Աբրահամեանը, հանդիպել ՝ ԷԿՕՍՕԿ-ի՝ հայաստանյան գրասենյակի նախագահ՝ Համլետ Մինասյանի հետ։
Հանդիպման ընթացքում Արմենակ Աբրահամեանը և Համլետ Մինասյանը քննարկել են խաղաղության գործընթացի ապագա հեռանկարները,ինչպես նաև Հայաստանի սահմաններում առկա խաղաղության և անվտանգության հարցերը։
Նշենք, որ Համլետ Մինասյանը հանդիսանում է ՝ Kingdom of St. Penn Solidarity կղզու պատվո հյուպատոս ։ Հանդիպման ընթացքում, Համլետ Մինասյանն Արևմտյան Հյաստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Արմենակ Աբրահամեանին շնորհել է Գևորգ Չաուշի անվան հուշամեդալով։
Գործընկերային ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում, ճանաչողական տեղեկատվության փոխանակումից հետո, քննարկվեցին նոր ծրագրեր, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք Western Armenia Tv-ի եթերում։ Համլետ Մինասյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս համագործակցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։
