Արևմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարարը խնդրում է Արևմտյան Հայաստանի օկուպացիայի հարցը ներառել մարդու իրավունքների խորհրդի մշտական քննարկումների օրակարգում

  • by Western Armenia, 22 Հուլիսի, 2023 in Ազգային Խորհուրդ
126 դիտում

Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի 16-րդ նստաշրջան

Տիկին նախագահ,

1920 թվականին ճանաչված հայկական պետությունը, որի շարունակականը Արևմտյան Հայաստան պետությունն է, առաջին աշխարհամարտից հետո այլ պետությունների կողմից ճանաչված առաջին Բնիկ պետություններից է։ Ազգերի լիգայի առաջին վեհաժողովում բարձրացվեց Հայկական հարցը, և Վեհաժողովը 1920 թվականին իր իններորդ լիագումար նիստում ընդունեց բանաձև ՝ հօգուտ համագործակցության Ազգերի Լիգայի և Խորհրդի միջև :

Ես ուզում եմ այստեղ ողջունել այն կառավարություններին, որոնք հայտարարեցին Հայաստանին աջակցելու իրենց պատրաստակամության մասին եվ  ԱՄՆ նախագահ  Վուդրո Վիլսոնին ։

Հիշեցնեմ, որ 1917 թվականին Ռուսաստանն  առաջինն էր որը,  մինչև Արևմտյան Հայաստանի անկախացումը,  հռչակել  էր նրա ինքնորոշման իրավունքը, իսկ հետո դաշնակից ուժերը նպաստեցին  անկախ Հայաստանի ստեղծմանը, որն այնուհետև լուծարվեց ստալինյան ծրագրով։

Հիմնվելով հայ ժողովրդի տառապանքների և նրա պատմության վրա ՝ հայկական պետությունը դե ֆակտո ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին (անկախության ձեռքբերման թվական) և դե յուրե ՝ 1920 թվականի մայիսի 11-ին դաշնակից տերությունների Գերագույն Խորհրդի կողմից ։

1920 թ.նոյեմբերի 22-ին Վիլսոնի ստորագրած իրավարար վճիռը հետագայում սահմանեց Հայաստանի արևմտյան սահմանը (Արևմտյան Հայաստան):

Այդ կարգավիճակով  1920թ. Հայաստանի պատվիրակությունը ստորագրեց Սևրի  դաշնագիրը, իսկ Արևմտյան Հայաստանը, որպես շարունակական պետություն, վավերացրեց նշված պայմանագիրը 2016թ. հունիսի 24-ին:

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը հաջորդած իրավական ներկայացուցչության բացակայության ժամանակաշրջանից հետո եվ իրականացված ոճրագործությունից ավելի քան 100 տարի անց գործում են մեր ազգային վերականգնման մեխանիզմները : Մեր ինքնակառավարումը հանգեցրել է մասնավորապես մեր կառավարության ձեւավորմանը, որտեղ ես պատիվ ունեմ զբաղեցնել Բնիկ ժողովուրդների արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Նկատի ունենալով, որ պետության երեք բաղկացուցիչ տարրերն են՝ բնակչությունը, տարածքը և կառավարությունը, 1894 թվականին սկսված թուրք-օսմանյան ցեղասպանական ծրագրերի շարունակական իրականացումը և մեր տարածքի անօրինական օկուպացիան համաձայն միջազգային իրավունքի  այլ նպատակ չունեն, քան կանխել մեր Բնիկ Արևմտյան Հայաստան պետության գոյությունը, որն այսօր ճանաչված է ՄԱԿ-ի ավելի քան 30 անդամ պետությունների կողմից։

Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի օկուպացիայի հարցը ներառել մարդու իրավունքների խորհրդի մշտական քննարկումների օրակարգում:

Շնորհակալ եմ:

https://media.un.org/en/asset/k1m/k1mnlypgyo

Լիդիա Մարկոսյան

https://youtu.be/QKV2om_lkb4

Արեւմտյան Հայաստանի արտաքին գործերի նախարարcontact@western-armenia.eu