Արևմտյան Հայաստանի Հանապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի  ցավակցական  խոսքը

  • by Western Armenia, 06 Դեկտեմբերի, 2023 in Պաշտոնական
95 դիտում

Դեկտեմբերի 5-ին կյանքի 86-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը։ Արևմտյան Հայաստանի Հանապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը  անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանին  և եպիսկոպոսի հարազատներին ու մերձավորներին։ Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը  Հայ եկեղեցու և Արևմտյան Հայաստանի  արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։ Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր ազգային հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։ Հայ գաղթական ծնողների զավակը աչքերը  բացել  է  Բեյրութում, սակայն իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին։