Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Լիդիա Մարկոսեանը ներկայացրել է գործունեության մեկ տարվա  ծրագիրը 

  • by Western Armenia, 22 Հունվարի, 2024 in Պաշտոնական
50 դիտում

Հունվարի 21-ին  տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է  Արևմտյան Հայաստանի նախագահ Լիդիա Մարկոսյանը։

Նիստին տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։

2024 թվականի Նախագահության նպատակները

Տիկնայք, պարոնայք, հարգելի Հայրենակիցներ,

Հիմնվելով՝ ազգային և միջազգային հետևյալ հանգամանքների վրա՝

ա) Մեր հայրենիքի դեմ կատարված սադրանքներին և ցեղասպանութեան դիմաց մեր պետական համակարգի կայունությանը։

բ) Մեր հայրենիքի, այդ թվում և Արցախի տարածքի ներկայումս՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնագրավված լինելու ազդեցությունը մեր ազգի գոյության վրա։

գ) Արևմտյան Հայաստանում և Արցախում հայ ազգի դեմ կատարված ցեղասպանության, և իր որպես հայ ապրելու իրաւունքի ժխտողականության  շարունակականությանը,

դ) Մեր հայրենակիցների աշխարհի չորս կողմերը ցրված լինելուն, 

Ուզում եմ, որ վստահ լինեք, մեր դիրքերը նորից պարզ են և պինդ։

Հայ ազգի միասնականությամբ՝ այս բոլոր հանցագործությունները կունենան և կաստանան համարժեք պատասխան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ընդունված է ամեն տարի, թույլ տվեք ինձ՝ հայ ազգին և մեր բոլոր քաղաքացիներին մաղթեմ հաջողություն, կամք և կորով՝ հանուն մեր իրաւունքների և հայրենատիրության, պահանջատիրության խնդրի արդարացի լուծման՝ հիմք ընդունելով այն փաստը, որ մենք մեր հայրենիքի բնիկ ազգն ենք: 

Ստորև կներկայացնենք մեկ տարվան ծրագիրը․ 

Հունվար

2024թ. Հունվարի 11-ին նշեցինք - Ռուսական Հրամանագրի 105 րդ ամյակը, որով ճանաչվեց  Արևմտյան Հայաստանի հայության ինքնորոշման իրավունքը, մինչև  անկախության ճանաչվելը։

2024թ. Հունվարի 19-ին նշեցինք Արևմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության 104-րդ ամյակը:

2024թ. Հունվարի 31-ին կուղարկենք ՄԱԿ  մեր թարմացված իրավական փաթեթը:

https://www.ohchr.org/sites/default/files/2022-06/conseil.nationa-armenie-occidental-EMRIP-seminar-treaties-EMRIP-seminar-treaties.docx

Փետրվար

2024թ. Փետրվարի 01-ին՝ Հայկական

Լէգիոնի ստեղծման 104-րդ ամյակը, ի հիշատակ՝ հայ կամավորների ,որոնք ընկան պատվո դաշտում:

2024թ. Փետրվարի 04-ին կնշենք Արևմտյան

Հայաստանի Հանրապետության Կառավարության ստեղծման 13-րդ տարեդարձը:

2024 թ. Փետրվարի 15-ից մենք կոգեկոչենք Միսսաք և Մելինե Մանուշյանների

ֆրանսիական պանթեոն մուտքի հիշատակը։

2024թ. Փետրվարի 22-ին  կնշենք Առաջին

համաշխարհային պատերազմի ավարտի և Վերսայլի խաղաղության Համաժողովի 105-րդ ամյակը:

2024թ. Փետրվարի 25-ին կնշենք  Զորավար

Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը :

Մարտ

2024թ. Մարտի 06-ին կհիշենք  «Արցախի ինքնավարության ճանաչման օրենքի մասին»

2024թ. Մարտի 21-ին կնշենք Արևմտյան

Հայաստանի Հայոց նոր տարին:

Ապրիլ

2024թ. Ապրիլի 24-ին կոգեկոչենք, 1894-1923 թ. Արևմտյան Հայաստանի գրաված տարածքներում բնիկ հայ ժողովրդի դեմ իրագործած Ցեղասպանությունը թուրքական երեք միմյանց հաջորդող  հաջորդական կառավարութիյունների  կողմից։ 

2024թ. Ապրիլի 27-ին կողջունենք բոլոր պետություններին, որոնք ճանաչել են Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը:

Մայիս

2024թ. Մայիսի 11-ին կնշենք  1920-ի

Մայիսի 11-ին Արևմտյան Հայաստանի տարածքի իրավական  հայկական Պետության

ճանաչվելը։

2024թ. Մայիսի 13-ին կմասնակցենք Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության

շրջանակներում բնիկ ժողովուրդների իրավունքների դիւանագիտական ​​համաժողովին։

2024թ. Մայիսի 24-ին՝  կնշենք  Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևաւորման 11-րդ տարեդարձը:

 http://www.western-armenia.eu/WAP/2013/Hrtchagaqir_Arevmdyan_Hayasdani_Azgayin_Joghov-24.05.2013.pdf

Հունիս

2024թ. Հունիսին կկազմակերպենք Արևմտյան

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Երրորդ գումարման Երկրորդ նստաշրջանը:

2024թ. Հունիսի 24-ին կնշենք Արևմտյան   Հայաստանի   Հանրապետության կողմից Սևրի

Դաշնագիրը վավերացնելու 8-րդ տարեդարձը:

Հուլիս 

 2024թ. Հուլիսին  կմասնակցենք Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ)

Համագումարին՝ Բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:

Օգոստոս

 2024թ. Օգոստոսի 4-ին՝  կնշենք Կիլիկիայի Անկախության հայտարարության 104-րդ տարեդարձը և Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի վերահիմնադրման տարեդարձը : https://westernarmeniatv.com/141820

2024թ. Օգոստոսի 10-ին կնշենք Սևրի Դաշնագրի ստորագրության 104-րդ տարեդարձը:

Նոյեմբեր

2024թ. Նոյեմբերի 02-ին տուրք կմատուցենք պարոն Արդեն Շելլեֆյանին:

2024թ. Նոյեմբերի 15-ին՝ կնշենք Արևելքի լեգեոնի կողմից Կիլիկիայի ազատագրության 105-րդ տարեդարձը:

2024թ. Նոյեմբերի 22-ին՝ կնշենք Լեոնիդ Ազգալդյանի՝ մեր հրամանատարի, անմահության  81-րդ տարեդարձը և  ԱՄՆ-ի նախագահ Վուդրվ Վիլսոնի իրավարար վճռի 104-րդ տարեդարձը:

Դեկտեմբեր

2024թ. Դեկտեմբերի 17-ին կկազմակերպենք Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի 20-րդ տարեդարձը,

Մեր Ազգը նորից պայքարի մեջ է, բայց այսօր պայքարը մե՛ր սերնդի պայքարն է, ուզում եմ ասել, որ մեր հավատքով, սիրով և գիտակցությամբ ինքնուրույն որոշած պայքարն է։

Փառք մեր նախնիներին,

կեցցե մեր հարկելի և սիրելի Ազգը:

կեցցե

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը,

Լիդիա Մարկոսեան

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ։