Հունվարի 21-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ՝ Լիդիա Մարգոսեանը։ Նիստի ժամանակ տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։ Տիկին Լիդիա Մարգոսեանը նշել է՝
ա) 2024թ. Ապրիլի 27-ին կողջունենք այն բոլոր պետություններին, որոնք ճանաչել են Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը:
բ) 2024թ. Մայիսի 11-ին կնշենք 1920-ի Մայիսի 11-ին Արևմտյան Հայաստանի տարածքի’ իրավական հայկական Պետության ճանաչվելը։
գ) 2024թ. Մայիսի 13-ին կմասնակցենք Մտավոր սեփականության՝ համաշխարհային կազմակերպության շրջանակներում, բնիկ ժողովուրդների իրավունքների դիվանագիտական համաժողովին։
դ) 2024թ. Մայիսի 24-ին՝ կնշենք Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման 11-րդ տարեդարձը:
http://www.western-armenia.eu/WAP/2013/Hrtchagaqir_Arevmdyan_Hayasdani_Azgayin_Joghov-24.05.2013.pdf
