Հունվարի 21-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Լիդիա Մարգոսեանը։ Նիստի ժամանակ տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։ Տիկին Լիդիա Մարգոսեանը նշել է՝
ա) 2024թ. Նոյեմբերի 02-ին տուրք կմատուցենք պարոն Արդեն Շելլեֆյանին:
բ) 2024թ. Նոյեմբերի 15-ին՝ կնշենք Արևելքի լեգեոնի կողմից՝ Կիլիկիայի ազատագրության 105-րդ տարեդարձը:
գ) 2024թ. Նոյեմբերի 22-ին՝ կնշենք Լեոնիդ Ազգալդյանի՝ մեր հրամանատարի, մահվան 81-րդ տարելիցը և ԱՄՆ-ի նախագահ Վուդրոու Վիլսոնի իրավարար վճռի՝ 104-րդ տարեդարձը:
Դեկտեմբեր
դ) 2024թ. Դեկտեմբերի 17-ին կկազմակերպենք Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի 20-րդ տարեդարձը։
Մեր Ազգը նորից պայքարի մեջ է, բայց այսօր պայքարը մե՛ր սերնդի պայքարն է, ցանկանում եմ ասել, որ մեր հավատքով, սիրով և գիտակցությամբ ինքնուրույն որոշած պայքարն է։
Փառք մեր նախնիներին,
Կեցցե՛ մեր հարգելի և սիրելի Ազգը:
Կեցցե՛ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։
Լիդիա Մարկոսեան’
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
