Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ՝ Լիդիա Մարգոսեանը ներկայացրել է գործունեության մեկ տարվա  ծրագիրը

  • by Editbeglari, 24 Հունվարի, 2024 in Պաշտոնական
262 դիտում

Հունվարի 21-ին  տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի կառավարության նիստը, որը վարել է  Արևմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր  նախագահ՝  Լիդիա Մարգոսեանը։ Նիստի ընթացքում  տիկին նախագահը ներկայացրել է կառավարության մեկամյա ծրագիրը։ Տիկին Լիդիա Մարգոսեանը  նշել է, որ փետրվարի մեկին լրանում է  Հայկական Լեգեոնի ստեղծման 104-րդ ամյակը՝  ի հիշատակ հայ կամավորների ,որոնք ընկան պատվո  մարտի դաշտում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը 

պատրաստվում է հավուր պատշաճի անցկացնել  Հայկական Լեգիոնի ստեղծման 104-րդ ամյակը։ 

Շուտով հնարավորություն կունենաք Western Armenia Tv-ի կայքի միջոցով   ամբողջությամբ ծանոթալ  կառավարության մեկամյա ծրագրի հետ։