Ի՞նչ շահեց թուրքիան 2 մլն հայ ցեղասպանելով կամ հայկական մշակույթը ոչնչացնելով՝ իրականում ոչ մի բան․ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյան

  • by Western Armenia, 27 Հունվարի, 2023 in Պաշտոնական
164 դիտում

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը վերլուծելով վերջին ողբերգական իրադարձությունը, Ազատ գյուղում 15 զինվորների զոհվելու հետ կապված ՝ ասաց․ « Ընդունելի չէ համակարգային այն մոտեցումը, ըստ որի 15 զիվորներ պետք է գտնվեն այդ փոքր տարածքում և հարց է առաջանում թե ինչու՞ պետք է համակարգը ընդունի այդ վիճակը, հաշվի չառնելով, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում նույնիսկ եթե հայտարարված չէ։ ԱՆշուշտ բանակին պետք է կարգապահության ավելի բարձր մակարդակ»։ Խոսելով Բերձորի ճանապարհի փակ մնալու մասին նախագահը ասաց․ «Ալիևը իր զորքերի փոխարեն օգտագործում է քաղաքացիական ուժերին, և մարտաարությունն այնպիսին է, որ նրանք ուղարկվում են նախապես ծրագրավորված եղանակով, որ Արցախի ժողովուրդն զգա այդ ճնշումն։ Ճանապարհը պետք է բացվի, այլ տարբերակ չկա, խնդիրն այն է թե՞ երբ պետք է բացվի։Արևմտյան Հայաստանը շատ լավ գիտի իր իրավունքները, սակայն  տեսնում ենք, որ հայության մեջ ամեն մեկը պաշտպանում է անձնական ու կուսակցական շահերը, բայց ո՛չ պետական շահերը։Հիշենք որ Թուրքիան անգամ իսլամի միջոցով չկարողացավ թուրքի ինքնությունն պահել։Ի՞նչ շահեց թուրքիան 2 մլն հայ ցեղասպանելով, կամ հայկական մշակույթը ոչնչացնելով՝ իրականում ոչ մի բան։ Արցախի ժողովրդին վնասելով ժամանակավորապես ի՞նչ որ բան պետք է շահի։ Արդյոք 100 տարվա ընթացքում զարգացել է թուրք ժողովուրդը: Շահել են միայն  թալանը՝ գույքերն ու հարստությունը և և ինչպես տեսնում ենք այսօր,որ դա էլ ժամանակավոր շահ է։ https://youtu.be/_qnADKUG1So