Լիդիա Մարկոսյանի երկրորդ ելույթը արցախահայությանը նվիրված բնիկ ժողովուրդների ժողովում

  • by Western Armenia, 18 Հուլիսի, 2023 in Պաշտոնական
83 դիտում

2023 թվականի հուլիսի 16-ին Ժնևում ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի նստաշրջանի նախաբանում կայացած բնիկ ժողովուրդների ժողովում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարկոսյանը  խոսեց նաև բնիկ ժողովուրդների իրավունքների վրա միլիտարացման ազդեցության մասին:

Տիկին Մարկոսյանը  ընդգծել է, որ Թուրքիայի և Բաքուի աճող միլիտարացումը, վերջիններիս կողմից Արցախի բնիկ բնակչության նկատմամբ կիրառված շրջափակումը լուրջ վտանգ են ներկայացնում այդ տարածքի 120 000 բնակիչների համար:

Տիկին Մարկոսյանը հիշեցրել է, որ Արցախն այն Հայաստանի անբաժանելի մասն է, որը ճանաչվել է 1920 թվականին, և որի շարունակական պետությունը Արևմտյան Հայաստանն է: