Մանուկ Սահակյանի հիշատակին

  • by Western Armenia, 01 Օգոստոսի, 2020 in Պաշտոնական
300 դիտում
1992 թվականի Հուլիսի 27-ին, Մոխրաթաղի բարձունքների վերագրավման համար մղվող թեժ մարտերի ժամանակ զոհվեց ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳԻՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԸ(ՄԱՆՉ): Հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի քաջ սանը, ջոկատի հարգված ազատամարտիկը, որը միշտ աչքի էր ընկնում արծվի նման շեշտակի ու անվրեպ հարվածներով: Իր վերջին մարտում Մանուկը իր մարտական ընկերների հետ անակնկալի է բերում մեծաքանակ թշնամուն անցնելով գրոհի,մարտը ավարտվում է մեր զինվորների հաղթանակով,սակայն հաղթանակի բերկրանքը չի ճաշակում թշնամում դավադիր գնդակից զոհված Մանուկը։Նա ապրեց ընդամենը 23 տարի։ Այս առիթով Նախագահ Արմենակ Աբրահամյան ասել է ․ «Մանուկը ընկած էր ինձանից մի քանի մետր հեռավորութեան վրա, ես երբեք չեմ մոռանա Մանուկին»։ https://youtu.be/Ng97rd3oOP8