Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Ադրբեջանի դեմ 2023-ին վերջին 4 դիմումներն ընդունվել են ՄԻԵԴ-ի կողմից

  • by Western Armenia, 09 Փետրվարի, 2024 in Պաշտոնական
97 դիտում

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը ևս մեկ անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում բնիկ հայ բնակչության դեմ կատարված մարդկության դեմ հանցագործությունների համար։

   Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել և բավարարել է նախագահ Արմենակ Աբրահամյանի դիմումները։

Հիշեցնենք, որ տարվա ընթացքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումների միայն 5%-ն է ընդունվում, և այդ 5%-ի մեջ են նաև Արցախում զանգվածաբար տեղահանված ընտանիքներին պատճառված վնասների հետ կապված դիմումները։

Նկատենք, որ Արմենակ Աբրահամեանը 2022 թվականին՝ իր նախագահության ընթացքում, արդեն իսկ   Շուշիից բռնի տեղահանված շուրջ քառասուն մարդու դիմումերը ներկայացրել էր ՄԻԵԴ։ Դատավարությունները շարունակվում են։ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է որակել՝ որպես «Արցախահայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություն»։

Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին ՄԱԿ֊ի հռչակագրում ասվում է.

Հոդված 3

“Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այս իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը”։

Հոդված 4

“Բնիկ ժողովուրդները, իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս, ունեն ինքնավարության կամ ինքնակառավարման իրավունք՝ իրենց ներքին և տեղական գործերին առնչվող հարցերում, ինչպես նաև իրավունք ունեն ունենալու իրենց ինքնավար գործառույթների ֆինանսավորման ուղիներն ու միջոցները”։

Հոդված 5

“Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն պահպանել և ամրապնդել իրենց հստակ քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային ինստիտուտները՝ պահպանելով իրենց  իրավունքները, եթե իրենք այդպես են ցանկանում, լիարժեքորեն մասնակցել պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին”: