Տեղի է ունեցել ՝ Արևմտյան Հայաստանի 3-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստը 

  • by Western Armenia, 20 Հունվարի, 2024 in Պաշտոնական
80 դիտում

Հունվարի 20-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Արևմտյան Հյաստանի Ազգային ժողովի Երրորդ գումարման շրջանի՝ պատգամավորների երդման արարողությունը։ Արարողության սկզբում,  ողջույնի խոսքով հանդես   եկավ Ազգային ժողովի ամենատարեց   պատգամավոր՝ Պարոն Վրեժ Աբրահամեանը։ Վրեժ Աբրահամեանն իր խոսքում նշեց, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվեց, բայց նա դեռ ցանկություն ունի շարունակել աշխատել երրորդ գումարման Ազգային ժողովում։ 

« Հարգելի պատգամավորներ,հարգելի եղբայրներ և քույրեր։

Շմոռանանք մեր հարգելի հանգուցյալներին,առանց որոնց չէինք կարող շարունակել մեր պայքարը՝ հանուն մեր երկրի ՝Արևմտյան Հայաստանի ապագայի։

Հակիրճ ասած, իմ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտվեց, բայց Ես դեռ ցանկություն ունեմ շարունակելու և փայլելու իմ պաշտոնավարման երրորդ ժամկետում։ Այս տարի, չհաշված մեր՝ Արևմտյան Հայաստանի դրոշի հետ կապված հայրենասիրական, կրոնական արարողություններին, մենք ունեցանք նաև մի շարք այլ ձեռքբերումներ և հաջողություններ։

Ընդհանուր առմամբ մենք ունեցանք 45 այցեր և մեր կառավարման տարիների ընթացքում ունեցանք նաև համաձայնագրեր, որոնց մասին համապարփակ ներկայացրինք քաղաքային խորհրդին։ Մենք հարգանքի տուրք մատուցեցինք Անտիքում՝ հայերի դեմ իրականացված  ցեղասպանության զոհերի հշատակին ՝ բացելով հատուկ հուշարձան,որին ներկա էին քաղաքական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ՝ քաղաքապետ՝ պարոն Ժան Լեոնետտին, Ալպերի՝ ռազմածովային շրջանի կառավաության անդամ՝ պարոն՝  Էրիկ Պոժեն,  Արևմտյան Հայաստանի նախագահ պարոն՝ Արմենակ Աբրահամեանը, բարձրաստիճան այլ այրեր։ Մենք հասանք այն բանին նաև, որ քաղաքապետի խոստումով,  Անտիքում ՝2024 թվականին կբացվի փողոց՝  ի պատիվ  ֆրանսիական դիմադության մարգարիտ՝ Միսաք Մանուշյանի։ Մեր վճռականությունն ու նվիրվածությունը պարգևատրվեցին Ֆրանսիայի Հանրապետության Պատասխանատու իշխանությունների կողմից։

Ուրեմն, շարունակենք մեր  պայքարը՝ բարձր և հստակ քայլերով։ Կեցցե՜ Արևմտյան Հայաստանը։

Վրեժ  Աբրահամեան,

Արևմտյան Հայաստանի խորհդարանի պատգամավոր »

Պարոն Վրեժ Աբրահամեանը նշեց, որ  Արևմտյան Հայաստանը հասավ նրան, որ քաղաքապետի խոստումով  Անտիքում 2024 թվականին կբացվի փողոց՝ ի պատիվ  ֆրանսիական դիմադության մարտիկ՝  Միսաք Մանուշյանի։ 

Վրեժ Աբրահամեանի ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ Պատգամավորների երդման արարողությունը։ Պատգամավորների երդման արարողությունից հետո ելույթ ունեցավ Արևմտյան Հաաստանի Երկրորդ  գումարման Ազգային ժողովի Նախագահ՝ Նելլի Հարությունյանը, ով  հունվարի 20-ին  Արևմտյան Հայաստանի 3-րդ գումարման  նստաշրջանի՝ անդրանիկ նիստի ժամանակ վերընտրվեց  խորհրդարանի նախագահ։